Սակրամենտոյի վեհաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

Սակրամենտոյի վեհաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտոյի Վեհաժողովում միջոցառում է անցել, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, որի կազմակերպիչն էր Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA WR):

Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներն ու ANCA WR ակտիվիստները, ինչպես նաև ՀԱԵ երկու Աթոռների թեմերի առաջնորդներ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը (Էջմիածին) և արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը (Անթիլյաս):

Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության մասին:

Նախագածի հեղինակներն էին Վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանն ու Ադրին Նազարյանը, գրում է Asbarez-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---