Այսօր սկսվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սլովենիա21 նոյեմբերի 2005 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սլովենիա: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ին հաղորդել էին նախագահի մամլո ծառայությունում, հայկական պատվիրակության կազմում են արդարադատության, գյուղատնտեսության նախարարները, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը, Սլովենիայում Հայաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-սլովենական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Եռօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային Ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի կունենա նաեւ հայ-սլովենական բանակցություններ` ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի, ամենամեծ ընդիմադիր կուսակցության` Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժելկա Կացինի հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Լյուբլյանայի եւ Պիրանի քաղաքապետարաններ, որտեղ հանդիպումներ կունենա Լյուբլյանայի քաղաքապետ տիկին Դանիկո Սիմսիչի եւ Պիրանի քաղաքապետ տիկին Վոյկա Ստուլարի հետ: Նոյեմբերի 23-ին հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |