Պայմանական հրդեհ դպրոցում. ԱԻՆ-ը 189 ավագ դպրոցում ուսումնավարժություն կանցկացնի![]() 16 ապրիլի 2013 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Վաղը ժամը 14.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում կանցկացնի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։ Ուսումնավարժության նպատակներն են. 1. գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաև ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության և ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները 2. կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները 3. ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները: Միջոցառմանը մասնակցում են թիվ 189 ավագ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ: Մտահղացման համաձայն` դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում է դեպի տանիք։ Կա 4 պայմանական տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ և անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին և 1000-ից ավելի աշակերտներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |