Ստեփանակերտը մշտական ջրամատակարարում կունենա շուրջ մեկ տարի հետո

Ստեփանակերտը մշտական ջրամատակարարում կունենա շուրջ մեկ տարի հետո

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը մշտական ջրամատակարարում կունենա շուրջ մեկ տարի հետո: Այս մասին հայտնել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանը:

Ինչպես փոխանցում է karabakh-open.info-ն, նա անդրադարձել է նաև ջրի սակագնին: Լևոն Մնացականյանը նշել է, որ կառավարության կայացրած որոշման համաձայն Արցախում խմելու ջրի սակագինը 1 խորանարդ մետրի համար կազմում է 100 դրամ, իսկ ոռոգման ջուրը՝ 2 դրամ: Նա նաև նկատել է, որ ջրի իրական արժեքը՝ հաշվի առնելով նաև ջրամատակարարման ուղղությամբ կատարված աշխատանքների համար ծախսված գումարները, ավելի բարձր է, քան գործող սակագինը։ Եթե հաշվի առնվեին այդ ծախսերը, ապա ջրի սակագինը, ըստ նախարարի, կլիներ 400 դրամ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---