Բակո Սահակյանը պարգևատրել է ոստիկանության աշխատակիցներին

Բակո Սահակյանը պարգևատրել է ոստիկանության աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Պողոսյանին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Զաքարյանին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Գրիգորյանին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---