ՆԱՏՕ-ն հուսով է, որ Երեւան-Բաքու երկխոսությունը կավարտվի խաղաղ պայմանագրի կնքմամբ22 նոյեմբերի 2005 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ցանկալի կլիներ, որ հակամարտող կողմերն իրենք գային համաձայնության խաղաղ երկխոսության արդյունքում, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքերով, տվյալ պահին բանակցություններ են գնում նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: «մենք հուսով ենք, որ այդ երկխոսությունը ի վերջո կավարտվի խաղաղ պայմանագրի կնքմամբ: Սակայն մենք բացահայտ շարունակում ենք համագործակցությունը երկու կողմերի` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ»,-ավելացրել է նա: «Մենք խորապես համոզված ենք, որ համագործակցությունը կողմերի միջեւ շատ օգտակար կարող է լինել: Օգտակար կլիներ նաեւ Դաշինքի համագործակցությունը տարածաշրջանի հետ ընդհանուր առմամբ, այլ ոչ թե առանձին պետությունների հետ: Այդ պատճառով մենք հավատում ենք, որ հակամարտող կողմերը իրենք կգտնեն հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը»,-ավելացրել է Ռոբերտ Սիմոնսը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |