Բյուլենթ Առինչը կողմ է Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնմանը

Բյուլենթ Առինչը կողմ է Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ Իսրայելի ներողությունը Mavi Marmara նավի հետ կապված միջադեպի համար, ճանապարհ է հարթում Իսրայելի ու Թուրքիայի միջև բարի հարաբերությունների վերականգնման համար ամբողջ ծավալով: Առինչը հայտարարել է այդ մասին Փարիզում: «Անկասկած, ենթադրվում է նաև, որ Իսրայելը կկատարի բոլոր մյուս պայմանները, որ առաջադրել է Թուրքիան, կապված այդ միջադեպի հետ: Սակայն եթե Իսրայելը կատարի այդ պայմանները, կարգավորումն անխուսափելի է, և դա նպաստավոր կլինի ողջ տարածաշրջանի համար»,-ասել է փոխվարչապետը, գրում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---