Հայաստանը շահագրգիռ է Կալինինգրադի հետ համագործակցության հարցում22 նոյեմբերի 2005 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-20 Կալինինգրադում էր գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Այդ մաին PanARMENIAN.Net ին են հաղորդել հայկական համայնքի «Նաիրի» տարածաշրջանային թերթում: Շաբաթ օրը Կալինինգրադի Հանրային պալատի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պատվիրակության պաշտոնական հանդիպումը Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսի եւ տարածաշրջանի հայկական համայնքի ղեկավարության հետ: «Թող առաջին հանդիպումը դառնա հետագա համագործակցության գրավականը»,-առաջարկել է Գեորգի Բոոսը: Իր հերթին Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը զարգացնում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այդ համատեքստում շահագրգռված է Կալինինգրադի հետ համագործակցության հարցում: Շփման կետեր կարող են ծառայել տնտեսությունը, մշակույթը, սպորտը, կրթությունը: Կիրակի օրը հայկական պատվիրակությունը այցելել է Կալինինգրադի հայկական կիրակնօրյա դպրոց, շփվել է Հայկական տարածաշրջանային ազգամշակութային ինքնավարության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ, եղել է Կալինինգրադի հայկական հոգեւոր մշակութային կենտրոնի շինարարության վրա, ծաղիկներ է դրել Մեծ Հայրենական պատերազմի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանին: Հուշարձանը գտնվում է մարզային կենտրոնում` Բալթիկ նավատորմի ավիացիայի կենտրոնակայանի մոտ: Ըստ Ա.Բաղդասարյանի, կկազմակերպվի գործարար համաժողով, որպեսզի երկու կողմերի գործարար շրջանակները ծանոթանան միմյանց հետ: 2006 թվականին ակնկալվում է Կալինինգրադի պատվիրակության այցը Հայաստան: Դա կնպաստի համագործակցության զարգացմանը Հայաստանի եւ Կալինինգրադի միջեւ: 2006 թվականին, տարածաշրջանի հայ համայնքի խնդրանքով, նախատեսվում է բացել Կալինինգրադ-Երեւան-Կալինինգրադ ուղիղ ավիաչվերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |