Է.Նալբանդյանն ու Թ.Յագլանդը ստորագրել են Երևանում ԵԽ գրասենյակի հիմնադրման հուշագիր17 ապրիլի 2013 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև ստորագրել են Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի: Էդվարդ Նալբանդյանը Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի մայիսի 16-ին, իսկ ծրագիրը կներկայացվի նույն օրը Ստրասբուրգում: Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Հայաստանի նախագահությունը հիմնվելու է երեք ուղղությունների վրա` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին: «Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը, ես ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն իր հերթին նկատեց, որ Հայաստանի նախագահությունը ԵԽ համար կարևոր պահի է տեղի ունենում: «Մենք խորը բարեփոխումներով ենք անցել, որպեսզի կարողանանք աջակցել անդամ պետություններին, որպեսզի կարողանան իրականացնել իրենց իրավական հանձնառությունները»,- ասաց նա: ԵԽ գլխավոր քարտուղարը նկատեց, որ իրենք բանակցությունների մեջ են ԵՄ-ի հետ և հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում հաջողության կհասնեն: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |