ԵԱՀԿ-ն Հայաստանում կայանալիք հանրաքվեի ընթացքը դիտարկելու հրավեր չի ստացել22 նոյեմբերի 2005 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք սահմանադրության բարեփոխման հանրաքվեն դիտարկելու համար ԵԱՀԿ-ից դիտորդներ հրավիրելու կամ չհրավիրելու մասին որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն առաջարկ է արել Հայաստանին դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ, սակայն երկրի ԿԸՀ-ից պաշտոնական հրավեր չի ստացվել: Ընդ որում Վլադիմիր Պրյախինը տեղեկացրել է, որ ըստ «Կոպենհագենի փաստաթղթի» 8 պարագրաֆի, իշխանությունները պարտավոր չեն դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ-ից: «ԵԱՀԿ մանդտաը չի նախատեսում հանրաքվեների դիտարկում: ԵԱՀԿ-ն դիտարկում է համապետական նշանակության` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»,-նշել է Պրյախինը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը նաեւ համոզվածություն է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումները կդառնան Հայաստանի քաղաքական հասունության ապացույցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է |