Լատվիայում նշել են Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը17 ապրիլի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը կազմակերպել են՝ գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը և «Արարատ» թերթի հրատարակիչ և խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը: Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց հայկական համայնքի ակտիվիստների և պատերազմի վետերանների մի մեծ խումբ ուղևորվեց դեպի Լիեպայա նավահանգստային քաղաքը, որտեղ թաղված են հերոսի մասունքները: Զինվորական գերեզմանոցում նրանց են միացել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, Լիեպայայում ռուսական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքացիներ: Ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Նելսոն Ստեփանյանի գերեզմանին: Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել հերոսի հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել և տեղափոխվել է Կալինինգրադ: 100 ամյակի հանդիսությանը նվիրված տեսանյութը ցուցադրվել է Բալթյան Առաջին հեռուստաալիքով, հայտնում են Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |