Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի նորանշանակ դեսպանին![]() 17 ապրիլի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ուղղեց Հնդկաստանի դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան Հայաստանում: Զրույցի ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների, Հնդկաստանում հայ համայնքի պատմական ներկայության, ինչպես նաև Կալկաթայի հայ համայնքի և Հնդկաստանում հայկական եկեղեցիների ներկայիս վիճակի մասին: Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի գործունեությանը` այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի դեսպանատանը` Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ նոր դեսպանի ջանքերի շնորհիվ Մայր Աթոռի և դեսպանատան միջև հարաբերությունները կշարունակվեն հատկանշվել նույն ջերմությամբ ու արդյունավետությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |