Սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը կշարունակի բարեփոխումների քաղաքականությունը22 նոյեմբերի 2005 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքը «ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այդ մասին այսօր Լյուբլյանայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՀՀ նախագահը նշել է, որ «վերջին ամսվա ընթացքում Հայաստանում ծավալվել է ակտիվ քարոզարշավ, եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ մեր երկրի բնակչությունը դրական է ընկալել սահմանադրական փոփոխությունների գաղափարը»: «Ես հույս ունեմ, որ հանրաքվեի արդյունքը նույնպես դրական կլինի: Սակայն հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը շարունակելու է բարեփոխումների իր քաղաքականությունը եւ պահպանելու է դրանց նախկին տեմպը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |