ՆԱՏՕ-ն գտնում է, որ Վրաստանը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին լուծել նրանց խնդիրները![]() 17 ապրիլի 2013 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գտնում է, որ Վրաստանը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին լուծել նրանց խնդիրները: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանում իրականացվող բարեփոխումները: Ես շատ դրական տպավորություններ ստացա և մենք կմնանք Վրաստանի հավատարիմ բարեկամները: Մենք գտնում ենք, որ Վրաստանում անպայման պետք է դատական համակարգի բարեփոխում անցկացվի»,-ասել է Ափաթուրայը, գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |