ՀԱԿ. Անհայտ Էլ-փոստից ՀԱԿ քաղխորհրդի անունից հայտարարություն է տարածվել, որի հետ ՀԱԿ-ը որևէ կապ չունի17 ապրիլի 2013 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը PanARMENIAN.Net ին տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որևէ կապ չունի: Նշվում է նաև, որ. «Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը և նրա խմբակցությունը: Որևէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաև գրանցված է պաշտոնական խորհրդանիշ /լոգոտիպ/, որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ: «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ և համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից): «Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ և հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի և քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի և լիազորությունների հիման վրա: Հայ Ազգային Կոնգրեսի անունից որևէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների և կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդի անունից հայտարարություն էր տարածվել, որ այն վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին և կոչ է անում վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար: Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելացնենք, որ Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող մի շարք կուսակցություններ նախկինում բազմիցս դժգոհել են, որ քաղխորհրդի նիստերը Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայության ժամանակ վարում էր համակարգող Լևոն Զուրաբյանը: Դաշինքի մաս կազմող մի շարք կուսակցություններ դեմ էին նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմանը և չդարձան դրա անդամ։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |