ԻԻՀ մշակույթի նախարարն ապրիլի 18-20-ը կգտնվի Հայաստանում17 ապրիլի 2013 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը պատասխան այցով 2013 թ. ապրիլի 18-20-ը կգտնվի Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում Մշակույթի նախարարությունից: Այցի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. /1391-1394 թթ./ «Մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը: Այցի շրջանակում բարձաստիճան հյուրը կհանդիպի Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար` Ա. Գևորգյանի, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի և Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանի հետ: Հայաստան այցի ծրագրով նախատեսվում են նաև այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևանի Կապույտ մզկիթ և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |