Տեխասում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից 70 մարդ է զոհվել

Տեխասում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից 70 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Տեխասի նահանգի Ուեստ քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից 60-70 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է KWTX հեռուստաալիքը:

Պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է տեղի ժամանակով 19:30-ին: Ամիակի պայթյունին հաջորդել է հրդեհը, որը տարածվել է նաև հարևանությամբ գտնվող դպրոցի ու ծերանոցի վրա:

Տարեցներից շատերը, հայտնվելով «հրե որոգայթում», չեն կարողացել դուրս գալ շենքից:

Տուժածների թիվը հասնում է հարյուրավորների: Քաղաքում մոտ 70 տուն է ոչնչացվել:

Ըստ տեղաբնակների, փրկարարները չեն շտապել օգնության, վախենալով որ, դա ահաբեկչություն էր և առաջին պայթյունին կհաջորդի մյուսը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---