Բաշար Ասադ. Արևմուտքը դեռ կվճարի զինված հակամարտությունում «Ալ Քայիդային«» աջակցելու համար

Բաշար Ասադ. Արևմուտքը դեռ կվճարի զինված հակամարտությունում «Ալ Քայիդային«» աջակցելու համար

PanARMENIAN.Net - Բաշար Ասադը հարցազրույց է տվել al-Ikhbariya հեռուստաալիքին Սիրիայի Անկախության օրվա առթիվ: 67 տարի առաջ Ֆրանսիան սիրիական ազգային ազատագրական շարժման արդյունքում ստիպված եղավ հրաժարվել իր գաղութից և Սիրիան անկախություն ստացավ:

Ասադն ասաց, որ իր կառավարության պարտությունը աղետալի կլինի Սիրիայի համար: Միայն հաղթանակ, այլ ելք ես չունեմ: Հակառակ դեպքում դա կլինի Սիրիայի վերջը, չեմ կարծում, որ սիրիական ժողովուրդը կգնա դրան»,-ասել է նա:

«Մեր իրավիճակը հիշեցնում է այն, որում հայտնվեց Արևմուտքն Աֆղանստանում, երբ ֆինանսավորելով «Ալ Քայիդան» նրա սկզբնավորման ժամանակ, հետո ստիպված եղավ թանկ վճարել դրա համար: Այսօր արևմտյան պետությունները օգնում են ծայրահեղականներին Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ հետո կգա հատուցելու նրանց հերթը Եվրոպայի ու ԱՄՆ հենց սրտում»,-ասել է Ասադը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---