Հարուկի Մուրակամիի նոր վեպի տպաքանակը Ճապոնիայում հասել է մեկ միլիոնի![]() 18 ապրիլի 2013 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի նոր «Անգույն Ցուկուրու Տասակին և նրա վերջին ուխտագնացությունը» վեպի տպաքանակը Ճապոնիայում հասել է մեկ միլիոնի, թեև վաճառքի է հանվել միայն ապրիլի 12-ին: Այդ մասին հայտնել ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նոր վեպի գլխավոր հերոսը 38-ամյա միայնակ տղամարդ է, որը փորձում է գլուխ հանել իր անցյալից ու հանուն դրա ճամփորդության է գնում: «Անգույն» է նա այն պատճառով, որ նրա ազգանվան մեջ բացակայում է գույնի նշանակությամբ հիերոգլիֆը: Մինչդեռ նրա չորս ընկերների ազգանուններում նման հիերոգլիֆ կա: Ողջ վեպի ընթացքում հերոսը պարզում է այն պատճառները, որոնք թույլ չտվեցին նրան պահպանել իր հարաբերությունները «գունավոր» ընկերների հետ: 64-ամյա Մուրակամին ամենահայտնի արդիական գրողներից մեկն է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մոտ 40 լեզուներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |