ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչն այցելեց ՀՀ ՊՆ

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչն այցելեց ՀՀ ՊՆ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ապրիլի 17-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշչիցայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին: Մտքեր փոխանակվեցին նաև հակամարտության շփման գծում կողմերի միջև վստահության հաստատման հնարավոր ուղիների վերաբերյալ: Կողմերը կարևորեցին ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---