Երեք հայ մարմնամարզիկներ դուրս են եկել սպորտային ԵԱ եզրափակիչ փուլ![]() 18 ապրիլի 2013 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունը: Հարություն Մերդինյանը նժույգաթափում 15,233 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը բազմամարտում 83,165 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Սերոբ Սողոմոնյանը՝ 18-րդը 81,665 միավորով, երկուսն էլ կշարունակեն ելույթները եզրափակչում: Դավթյանը կշարունակի պայքարը նաև հենացատկում, որակավորման փուլում նա զբաղեցրել է 6-րդ տեղը: Օղակներով վարժությունում Վահագն Դավթյանը 15,066 միավորով 11-րդն էր և հայտնվել է ռեզերվի ցուցակում: Առաջնությունը, որին մասնակցում են 168 մարմնամարզիկներ ու 93 մարմնամարզուհիներ, կավարտվի ապրիլի 21-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |