Հոսնի Մուբարաքին կրկին բանտ են տեղափոխում հոսպիտալից

Հոսնի Մուբարաքին կրկին բանտ են տեղափոխում հոսպիտալից

PanARMENIAN.Net - Ըստ դատարանի որոշման Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է ռազմական հոսպիտալից կրկին տեղափոխվի բանտ: Ինչպես որոշել է Կահիրեի բողոքարկման դատարանը, երկրորդ դատավարությունը կսկսվի մայիսի 11-ին:

Մուբարաքին ՆԳՆ նախկին ղեկավարի հետ միասին մեղադրում են հակակառավարական ցույցերի հարյուրավոր մասնակիցների սպանությանը մեղսակից լինելու մեջ: Դատավարությունը պետք է սկսվեր ապրիլի 13-ին, սակայն հետաձգվեց, երբ նախագահը հրաժարվեց գործը վարել:

Մուբարաքը դատապարտված էր ցմահ բանտարկության, սակայն հունվարին դատարանը որոշեց նոր դատավարություն անցկացնել հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---