2013թ. 1-ին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ

2013թ. 1-ին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ

PanARMENIAN.Net - 2013թ. 1-ին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: 2013թ. 1-ին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-նարձանագրել է հիմնական ցուցանիշների աճ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ: 01.04.2013թ. դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմելեն 123,4 մլրդ ՀՀ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 15,9 մլրդ ՀՀ դրամ կամ 15 %: Հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 93,9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածում ավելանալով 11,4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով: Բանկի ընդհանուր պարտավորությունները 01.04.2013թ. դրությամբ կազմել են 106,4 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. համեմատ ավելանալով 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 16%-ով: Ընդ որում` ֆիզիկական անձանց միջոցները կազմել են 31,9 մլրդ ՀՀ դրամ`ավելանալով 11,8 մլրդ ՀՀ դրամով կամ 59%-ով: 01.04.2013թ. դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 17 մլրդ ՀՀդրամ, ինչը 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 մլրդ ՀՀ դրամով կամ 6.5%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---