Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 18 ապրիլի 2013 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի հեղինակներից մեկն է, նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի Օբաման դիմում է ԱՄՆ հայ համայնքիn ուղերձով՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից հայերի զանգվածային կոտորածի հարցում: Նախագահ Օբամային ուղղված նամակում Ադամ Շիֆը գրում է. «Ես հորդորում եմ Ձեզ ճանաչել Հայոց ցեղասպանությունը այս տարվա ձեր ուղերձում և ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել, կանգնել վերապրածների կողքին, ինչպես նաև զոհվածների ժառանգների կողքին, որոնց տառապանքները հակառակ դեպքում ուրացման նվաստացումից ու ցավից կշարունակվեն»: Նամակում Շիֆը հիշեցնում է, որ հաջորդ շաբաթ լրանում է տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային կոտորածի 98-ամյա տարելիցը: «1915 թվականի գարնանը Օսմանյան կայսրության կառավարությունը սկսեց հայերի ոչնչացումը Արևելայն Անատոլիայում: Մինիչ 1923թ. 1,5 մլն հայ սպանվեց, որոնք աշխարհի ամենահին քրիստոնյաներն են, իսկ վերապրածները սփռվեցին աշխարհով մեկ: Զբաղեցնելով սենատորի պաշտոնը, դուք խոստացել էիք ճանաչել Հայոց ցեղասպանութունը; Այժմ ես կոչ եմ անում անել դա»,-ասվում է Շիֆի նամակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |