ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական բաժինը հարցում է ուղարկել «Ենի Մուսավաթ» եւ «Հուրրիեթ» ընդդիմադիր թերթերի գլխավոր խմբագիրներին` Ադրբեջանում PKK ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հրապարակումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի ԱԱՆ-ն պահանջել է ներկայացնել բոլոր նյութերն ու չհրապարակված փաստերը, որոնք հաստատում են PKK-ի գործունեությունն Ադրբեջանում: Ինչպես ասվում է ԱԱՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախարարությունը ձեռնամուխ է եղել PKK-ի ահաբեկիչների հետ ադրբեջանական ընկերությունների եւ ձեռնարկությունների կապի մասին թերթերի հրապարակումներում ներկայացված փաստերի ստուգմանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---