Արտակ Եդիգարյան. Գավաթի եզրափակչում պետք է լավ տրամադրվենք և ամեն գնով հաղթենք

Արտակ Եդիգարյան. Գավաթի եզրափակչում պետք է լավ տրամադրվենք և ամեն գնով հաղթենք

PanARMENIAN.Net - Գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո «Փյունիկի» ավագ Արտակ Եդիգարյանը կիսվել է իր տպավորություններով:

«Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու դուրս եկանք եզրափակիչ: «Գանձասարի» հարձակվողական գծում տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ կան, որ եթե հնարավորություն տվեցիր, կպատժեն: Շատ դժվար հանդիպում էր, բայց բոլորիս ընդհանուր ջանքերի շնորհիվ մենք կարողացանք հաջողության հասնել»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Եդիգարյանը:

Նրա խոսքով, չնայած խաղը սեփական հարկի տակ էր, սակայն ավելի պատասխանատու էր. «Կապ չունի, որ հաղթել էինք Կապանում 1:0: Շատ վտանգավոր հաշիվ էր, բայց ամեն ինչ կարողացանք մեր օգտին ավարտել»:

Եդիգարյանն ավելացրել է, որ կապ չունի, որ եզրափակչում նրանց մրցակիցը գործող գավաթակիր «Շիրակն» է լինելու, իրենք պետք է լավ տրամադրվեն և ամեն գնով հաղթեն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---