ԿԸՀ-ն անվավարեր ճանաչեց ավագանու անդամի ՕԵԿ թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը![]() 18 ապրիլի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը: ՕԵԿ անդամը ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում գրանցված 6 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը: Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Քաղաքային իշխանության համար պայքարում է վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |