Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը![]() 18 ապրիլի 2013 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականը Մարտին Սարգսյանի գլխավորությամբ այսօր երեկոյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 20-21-ին կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն ասել է, որ Գավաթից հետո հայ մարզիկները Պետերբուրգում կմասնակցեն համատեղ հավաքի, որը կտևի մինչև ապրիլի 24-ը: «Հավաքին կմասնակցեն Գավաթի բոլոր մասնակիցները շուրջ 15 թիմերից»,-ասել է Խիթարյանը: Եվրոպայի գավաթին կմասնակցեն Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Գարիկ Հարությունյանը և Վահագն Հովսեփյանը (55 կգ), Նարեկ Կարապետյանը (60 կգ), Դավիթ Ղազարյանը և Արսեն Ղազարյանը (66 կգ), Արտավազդ Հովսեփյանն ու Դավիթ Նիկողոսյանը (73 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |