«Հողի հիշողությունը. Արցախ». Արցախի հայկականությունը փաստող 100-ից ավելի նոր նմուշ է ներկայացվում![]() 18 ապրիլի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր հուշարձանների և տեսարաժան վայրերի միջազգային օրն է: Այս առիթով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այցելուների համար նոր ժամանակավոր ցուցահանդես է բացվել: «Հողի հիշողությունը. Արցախ» խորագրով ցուցադրությամբ կներկայացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքները: 1-ին անգամ ներկայացվելու են հնագիտական 100-ից ավելի առարկաները: Տիգրանակերտ-Շուշի-Հանդաբերդ հետախուզական երթուղով տասնամյակ առաջ անցած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի արդյունքներից ձեռք բերված այդ նմուշներ ոչ միայն Տիգրանակերտը բացահայտեցին, այլև փաստում են Արցախի հայկականությունը: Պատերազմական գործողություններին զուգահեռ Արցախում իրականացվող հնագիտական հետախուզումները, ապա 1977-2001թթ. Ծիծեռնավանքի պեղումներն ու վերականգնողական աշխատանքները, իրավամբ, ժառանգության հայ պահապանի նվիրումի ու նաև «ոգու սխրանքի» վկայություն են: «Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսն Էրեբունի թանգարանի հարկի տակ է միավորում Հայաստանի ու Արցախի ժառանգության պահպանության պատասխանատուների, ժառանգության պահապանների և, մասնավորապես, հնագիտական ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ու մտահոգ հանրությանը: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ցույց տալ հնագիտական ժառանգության արժևորման և մեկնաբանման կարևորությունը մեր մշակութային ժառանգության շտեմարանում, այլև հանուն ժառանգության` Հայաստանի ու Արցախի համերաշխությունը: Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |