Լևան Բերձենիշվիլի. Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը Վրաստանի կողմից անհավանական է

Լևան Բերձենիշվիլի. Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը Վրաստանի կողմից անհավանական է

PanARMENIAN.Net - Մի շարք կազմակերպություններ, որոնք ներկայացնում են Վրաստանում բնակվող հայազգի քաղաքացիների շահերը, դիմել են երկրի խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, խորհրդարանը մտադիր չէ ճանաչել ցեղասպանությունը, հայտնում է «Կավկազ Օնլայնը»:

Ըստ խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից մեկի՝ Լևան Բերձենիշվիլու, Հայաստանը չպետք է պահանջներ ունենա այդ հարցում Վրաստանից:

«Այդ իրադարձությունների ժամանակ վրաց ժողովուրդն իրեն պահեց այնպես, ինչպես վայել է հարևանին: Մենք ապաստան տվեցինք նրան և հայտնեցինք մեր վերաբերմունքը կատարվածին: Քաղաքական առումով ավելին պահանջել անարդարացի է: Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը Վրաստանի կողմից անհավանական է և ոչ մի դեպքում տեղի չի ունենա»,-ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---