Ա.Աշոտյանն իր` նախարարի պաշտոնից ազատվելու և Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին. Բազմակետեր![]() 18 ապրիլի 2013 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է իր` ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելու և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին լուրերը: «Երբ որ նման լուրեր առաջին անգամ շրջանառվեցին, ես մտածեցի կատակ է: Բայց երբ որ մամուլը կրկնում է, երևի շատ է ցանկանում կամ ազատել Կրթության և գիտության նախարարի պաշտոնը մեկ այլ` իր կողմից առավել սիրված գործչի համար, կամ էլ շատ է ցանկանում, որպեսզի ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ դրսևորել և ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը: Հակադարձմանը` «կամ էլ իրականություն են այդ լուրերը», ԿԳ նախարարի պաշտոնակատարը արձագանքեց. «Բազմակետեր»: Նա հիշեցրեց, որ կառավարության ձևավորմանը մնացել է 20 օր, շուտով ամեն ինչ պարզ կլինի. «Շնորհակալ եմ, որ իմ մասին հոգ եք տանում, բայց մի տարեք»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |