Վազգեն Խաչիկյանի և նրա գործընկերների գործով դատական նիստը հետաձգվել է

Վազգեն Խաչիկյանի և նրա գործընկերների գործով դատական նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հետաձգել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և նրա գործընկերների գործով այսօրվա դատական նիստը: Պատճառն ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի ուշացումն էր: Դատարանը մոտ 1 ժամով ընդմիջել է դատական նիստը պարզելու համար, թե Վճռաբեկ դատարանում այլ նիստի գտնվող փաստաբանը, երբ կարող է ներկայանալ: Պարզվել է, որ փաստաբանը կարող է ներկայանալ հավանաբար մեկուկես, երկու ժամվա ընթացքում, կամ ավելի ուշ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 16-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---