Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտը կկայանա այս տարվա վերջին կամ էլ 2014-ի սկզբին

Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտը կկայանա այս տարվա վերջին կամ էլ 2014-ի սկզբին

PanARMENIAN.Net - Գերմանական «Ground andpound» հեռուստաալիքին տված հարցազրույցում բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ասել է, որ իր և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ մենամարտը տեղի կունենա այս տարվա վերջին կամ էլ 2014 թվականի սկզբին:

«Հարյուր տոկոսով ես կվերադարձեմ իմ տիտղոսը»,- նշել է Աբրահամը:

2012 թվականի օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացել է Աբրահամ-Շտիգլից ռևանշ մենամարտը:

Հայ բռնցքամարտիկը պարտվել է տեխնիկական նոկաուտով, մենամարտը տևել է 3 ռաունդ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---