Իլհամ Ալիևը ռազմական օգնությո՞ւն է խնդրել Ռուսաստանից

Իլհամ Ալիևը ռազմական օգնությո՞ւն է խնդրել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից, հայտնում է ostkraft.ru կայքը: Ըստ նույն աղբյուրի, Ալիևը խնդրել է Աստրախանից ու Մախաչկալայից Բաքու տեղափոխել ՌԴ ՌԾՆ ռազմակայնի մի մասը: Բաքվի առաջարկը պայմանավորված է նավթի հանքերի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ Կասպից ծովի հատվածում: Կայքը նշում է, որ թուրքմենական նավերը վաղուց են սպառնում Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին՝ հիշեցնելով, որ մինչ ԽՍՀՄ փլուզումը ՌԾՆ ռազմակայանը գտնվում էր հենց Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը չի հաստատել, բայց և չի հերքել այդ հաղորդագրությունը՝ վերահասցեագրելով այն ՊՆ-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---