ՎՈՒԱՄ-ը դիմել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում տարածաշրջանային հակամարտությունների հարցն ընդգրկելու խնդրանքով23 նոյեմբերի 2005 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպության անդամները` Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնում են, որ միջազգային միջնորդությունը Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում առկա տեւական հակամարտությունների լուծման հարցում ոչ մի արդյունք չի տվել: Այդ պատճառով նրանք առաջարկել են առաջնային կարգով քննարկել տեւական հակամարտությունների կարգավորման հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստում: Գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստի օրակարգում «Տեւական հակամարտությունները Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» վերնագրով նոր կետ ընդգրկելու խնդրանքով համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները` հասցեագրելով այն վեհաժողովի նախագահին, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը: Նամակին կից բացատրական գրառման մեջ ընդգծվում է, որ տեւական հակամարտությունները Մոլդովայի Հանրապետության արեւելյան շրջաններում, Վրաստանում` Աբխազիայում, Ցխինվալի շրջանում եւ Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում լուրջ սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, սպառնում են ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |