Տիգրան Սարգսյանը կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում

Տիգրան Սարգսյանը կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀԿ-ն Գերագույն մարմնի նիստ է հրավիրել, որին հաջորդել է Խորհրդի նիստ: Վերջինի ժամանակ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին նշանակվի վարչապետի պաշտոնում։

Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ Սերժ Սարգսյանը վարչապետի նշանակման համար կխորհրդակցի ԱԺ խմբակցությունների հետ և օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում որոշում կկայացնի։

«Մենք հիմնականում համամիտ ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները, և մենք հիմա հույս ունենք, որ այն ավելի կբարելավվի։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև 2012թ.-ին դրված էր ապահովել 7%-անոց աճ, և այդ խնդրի լուծումն իրագործվել է»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ-ն հավատում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարող է հասնել ավելի լավ Հայաստանի։

Հիշեցնենք, որ նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Կառավարությունը հրաժարական էր տվել: Նախագահը, Սահմանադրության համաձայն, տասը օրվա ընթացքում պետք է նշանակեր նոր վարչապետ, ով քսան օրվա ընթացքում ձևավորելու է նոր կառավարություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---