Ռ.Շուգարյանը Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները եւ Ղարաբաղի խնդիրը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը Իտալիայի ԱԳ նախարարությունում հանդիպեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Եվրոպայի երկրների գծով գլխավոր տնօրեն Ջովաննի Կարաչոլո դի Վիետրիի եւ նույն տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների պատասխանատու Մարկո Մարսիլլիի հետ քննարկվեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Ռ.Շուգարյանը Ջ. Կարաչոլո դի Վիետրիին հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նամակը` ուղղված Իտալիայի ԱԳ նախարար Ջ. Ֆինիին Հայ-իտալական բարեկամության օրերի ավարտի կապակցությամբ: Մշակութային համագործակցության գլխավոր տնօրեն Աննա Բլեֆարի-Մելացիի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկուստեք հետաքրքրող մշակութային հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվեց նաեւ Իտալիայում 2006-2007 թթ. հայկական մշակույթի օրեր անցկացնելու հնարավորության մասին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---