Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ ղեկավարը կմեկնի Մոսկվա ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, ինչպես նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի շրջանակներում նախատեսվում է պատվիրակության ղեկավարների հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես ծրագրվում է հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստաթղթերի ստորագրում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---