Ադրբեջանական բանակում «անզգուշությամբ» մահվան դեպքերի շարան է

Ադրբեջանական բանակում «անզգուշությամբ» մահվան դեպքերի շարան է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ շարքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը՝ զինվորը կրակել է սպայի վրա: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, կրակոցի արդյունքում սպան վախճանվել է: Ասվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասում, որը գտնվում է Նախիջևանի ինքնավարության տարածքում: Կրակոցը կատարել է զինվոր Շահվերդիև Ռաֆաիլ Ալի օղլուն, արդյունքում սպանվել է նույն զորամասի ավագ լեյտենանտ Մամեդով Էլշան Մուբարիզ օղլուն: Ինչպես և նախօրեին, դա «անզգույշ» կրակոց է եղել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---