Բոստոնի ահաբեկչական գործողության գործով կասկածյալը սպանվել է փոխհրաձգության արդյունքում

Բոստոնի ահաբեկչական գործողության գործով կասկածյալը սպանվել է փոխհրաձգության արդյունքում

PanARMENIAN.Net - Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության գործով կասկածյալը սպանվել է փոխհրաձգության արդյունքում Բոստոնի արվարձան Ուոթերթաուն քաղաքում, հայտնում է WCVB հեռուստաալիքը: Նրա հանցակիցը դեռ ազատության մեջ է: Փոխհրաձգությունը Ուոթերթաունում տեղի ունեցավ հարևան Քեմբրիջում ոստիկանի սպանությունից հետո, որը պարեկում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տարածքը: Այն մասին, որ Ուոթերթաունում ձերբակալված անձը կապ ունի Բոստոնի ահաբեկչության հետ հայտնեց The Boston Globe թերթը իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա հղումով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---