ՆԱՏՕ-ն ՌԴ ՊՆ-ից խնդրել է Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու մասին փաստաթղթերը

ՆԱՏՕ-ն ՌԴ ՊՆ-ից խնդրել է Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու մասին փաստաթղթերը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ՌԴ ՊՆ-ից խնդրել է 1989թ. Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու մասին փաստաթղթերը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը» սեփական աղբյուրների վրա հղումով: Համապատասխան ոչ պաշտոնական հարցումը ՆԱՏՕ-ի կողմից ստացվել է մարտի վերջում: ՆԱՏՕ-ի զորակազմի քանակը համապատասխանում է խորհրդային զինվորների քանակին 1980-ականներին և կազմում է մոտ 100 հազար զինծառայող: Դաշինքը մտադիր է հաշվի առնել խորհրդային փորձը, ԽՍՀՄ սխալներից խուսափելու համար: Ռուսական կողմը պատրաստ է համագործակցել: Ընդ որում այդ թեման արդեն քննարկվել է նախկինում երկկողմ հանդիպումների ժամանակ: Մինչդեռ, պաշտոնական մակարդակում այդ մասին չի հայտարարվում: Ռուսական աղբյուրներն ենթադրում են, որ պատճառը այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ այդ գործողությունը համազոր ընկալվի խորհրդայինին, որը Արևմուտքում միշտ բնութագրվել է որպես «օկուպացիա»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---