Արամ Համբարյան. Ջոն Քերին կրակին յուղ է լցնում

Արամ Համբարյան. Ջոն Քերին կրակին յուղ է լցնում

PanARMENIAN.Net - «Քերիի հայտարարությունը «Թուրքիայի կառուցողական դերի» մասին, որը նա արեց Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեում, հավասարազոր է կրակին յուղ լցնելուն»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, Քերին հայտարարել է «Թուրքիայի կառուցողական դերի» մասին, չնայած վերջինիս հակահայկական քաղաքականությանը»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով 2014թ. պետքարտուղարության բյուջեի քննարկման ժամանակ, հայտարարել է. «Մենք քննարկում ենք Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի ու Կիպրոսի խնդիրների լուծումը: Հուսով եմ, որ այդ երկու հարցերում Թուրքիան կառուցողական խաղացող կդառնա»,-ասել է Քերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---