«Ռուսաստանյան հետք»` Բոստոնի ահաբեկչությունո՞ւմ![]() 19 ապրիլի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի ահաբեկչության գործողության իրագործման կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք ԱՄՆ են ժամանել Չեչնիայի հարևանությամբ գտնվող հյուսիսկովկասյան տարածաշրջանից, հայտնում է Associated Press –ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ այդ տեղեկատվության, երկու ենթադրյալ ահաբեկիչներն ապրել են ԱՄՆ-ում մեկ տարուց ավելի: NBC News անանուն աղբյուրները պնդում են, որ նրանք եղբայրներ են, իսկ ԱՄՆ են եկել Չեչնիայից: Նրանցից մեկը սպանվել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ: Ըստ CNN-ի, մահվան պահին նա կրել է մահապարտի գոտի: Երկրորդի անունն, որի որոնումները շարունակվում են, ըստ գործակալության տվյալների, Ջոխար Ցարնաև է, նա 19 տարեկան է: CBS News հեռուստաընկերությունը հայտնում է, որ կասկածյալները կարող են լինել ինչպես ռուսաստանցիներ, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք մշտապես ապրում են Ա ՄՆ-ում: Ոստիկանությունը պաշտոնական տվյալներ չի հայտնել, գրում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |