Տիգրան Սարգսյանն ու «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գործադիր տնօրենը կարևորել են երկկողմ համագործակցությունը

Տիգրան Սարգսյանն ու «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության  գործադիր տնօրենը կարևորել են երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով:

«Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաև Եվրոպական միության և չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը և այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին և զարգացման հնարավորություններին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---