Սյունիքում 2տ կշռող ժայռաբեկորը պոկվել և սահել է դեպի տան կողմը![]() 19 ապրիլի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 տան մոտակա ժայռից ժայռաբեկոր է պոկվել և ընկել ներքև: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով տանը կից ժայռից մոտ 2 տ կշռող ժայռաբեկորը պոկվել և սահել է դեպի Ս. Գալստյանին պատկանող տունը (մոտ 100 մ հեռավորության վրա): Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |