Մոսկվայում բանավիճում են ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության հնարավորության շուրջ24 նոյեմբերի 2005 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվայում բանավեճեր են ծավալվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի անդամակցելու հնարավորության շուրջ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը, որը մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Դրա հետ մեկտեղ, ըստ Ռոբերտսոնի, «Ուկրաինան եւ Վրաստանը դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա»: «Անդամակցությունը ՆԱՏՕ-ին նվեր չէ: Դա պահանջում է շատ ծանր աշխատանք եւ շատ բարձր չափանիշների նվաճում»,- պարզաբանել է նա: «Այն, ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում եւ Կիեւում, վիթխարի հետեւանքներ ունեցավ ողջ աշխարհի համար: Ես հանդիպել եմ այդ երկրների երկու նոր նախագահների հետ, եւ ինձ պարզ դարձավ, որ նրանք չեն ցանկանում հաշտվել այն ամենի հետ, ինչի հետ իրենց երկրները հաշտվել են անցյալում: Այն, ինչ կատարվեց, ոգեւորում է, սակայն առջեւում դեռ շատ ծանր աշխատանք կա: Շատ երկրներ ցանկանում են Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցել իրավահավասարության հիմքի վրա, այլ ոչ ինչպես նախկին Խորհրդային Միության մասերի միջեւ: Դա լավ է այդ երկրների համար, եւ, կարծում եմ, դա լավ է Ռուսաստանի համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը: Ռոբերտսոնի կարծիքով, «Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շատ լավ հարաբերություններ են հաստատվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Եվ Ռուսաստանը հատուկ դիրք է գրավում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում»: Ինչ վերաբերում է ռուսական ժողովրդավարությանը, ապա, նրա կարծիքով, «ողջ աշխարհը նկատել է, թե ինչքան առաջ է Ռուսաստանը շարժվել այդ ճանապարհով այդքան կարճ ժամանակամիջոցում», հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |