Թուրքիայի ԱԳՆ-ն չի հաստատում, որ Բոստոնի ահաբեկչության կասկածյալները ԱՄՆ են ժամանել թուրքական անձնագրերով

Թուրքիայի ԱԳՆ-ն չի հաստատում, որ Բոստոնի ահաբեկչության կասկածյալները ԱՄՆ են ժամանել թուրքական անձնագրերով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դեռևս չի հաստատում, որ Բոստոնի ահաբեկչության կասկածյալները ԱՄՆ են ժամանել թուրքական անձնագրերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք դեռևս տեղեկատվություն չունենք, որ Բոստոնի ահաբեկչության կասկածյալները ԱՄՆ են ժամանել թուրքական անձնագրերով: Ոմանք ասում են, որ նրանք Ղազախստանից են եկել, մյուսները՝ էլի ինչ-որ տեղից: Սակայն, ահաբեկչությամբ զբաղվող անձինք ինչ անձնագիր ասես կարող են ունենալ»,-ասել են Թուրքիայի ԱԳՆ-ում գործակալության ներկայացուցչին:

AP գործակալությունը անհայտ աղբյուրների վրա հղումով ավելի վաղ հայտնել էր, որ կասկածյալները ՌԴ քաղաքներից մեկում են ծնվել, որը սահմանակից է Չեչնիային: Ավելի ուշ NBC հեռուստաալիքը հաղորդեց, որ Ցարնաև եղբայրները ունեն Թուրքիայի քաղաքացիություն և մուտք են գործել ԱՄՆ թուրքական անձնագրերով:

Ըստ ԶԼՄ-ների 19-ամյա Ջոխար Ցարնաևը կարողացել է թաքնվել ոստիկանությունից, իսկ նրա եղբայրը՝ Տամերլանը մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---