Բրյուսելում քննարկվել են Հայաստանին աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները![]() 19 ապրիլի 2013 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Ընդլայնման ու հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձան արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաև ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները: Բանակցությունների օրակարգում էին ս.թ. սեպտմբերին Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |