ԻԻՀ նախաձեռնությամբ 3 հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում![]() 19 ապրիլի 2013 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության մամուլի և հասարակայնութան հետ կապերի վարչությունից: Հ.Հակոբյանը նախ ցավակցել է իրանցի նախարարին օրերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առիթով, ապա քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ստորագրվելիք «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. /1391-1394 թթ./ մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրին առնչվող հարցերխնդիրներ, ինչպես նաև Իրանում հայկական համայնքին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել դարերի պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերություններին: Բարձրաստիճան հյուր, անդրադառնալով Իրանում հայկական պատմական մշակութային ժառանգությանը, նշել է, որ Իրանի կառավարության նախաձեռնությամբ երեք հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իրանական կառավարությանը, որ հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին ապրել, ստեղծագործել, զարգացնել հայկական մշակույթը: Նա անդրադարձել է նաև Իրանում հայ գրատպության պատմությանը: Կողմերը քննարկել են փոխադարձ ծրագրերի իրականացման հնարավորությունները` փաստա-վավերագրական ֆիլմերի նկարահանում, հեռուստատեսությամբ գեղարվեստական ֆիլմերի հեռարձակում, ինչպես նաև, ցուցահանդեսների կազմակերպմանը, ուսանողների, աշակերտների շրջանում մրցույթների անցկացմանը, պարսկերենի խորացված ուսուցմանը նպաստող ծրագրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |