Փլուզում Շիրակի մարզում. 4 ընտանիք շենքից տարահանվել է![]() 19 ապրիլի 2013 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատը փլվել է:Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ փլուզվել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող չորսհարկանի շենքի 1-ին մուտքի աստիճանավանդակին հարող պատը` մոտ 5 քմ: Հրշեջ-փրկարարները 9 բնակչի (4 ընտանիք) շենքից տարահանել են: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |